Հոնկոնգի իշխանություններն արգելել են քաղաքացիներին փակել իրենց դեմքերը
Ամիսներ շարունակվող բողոքի զանգվածային ցույցերի ֆոնին Հոնկոնգի իշխանություններն արգելել են քաղաքացիներին փակել իրենց դեմքերը. ակտիվիստները բողոքի գործողությունների ժամանակ դիմակներ էին կրում՝ արցունաքաբեր գազից խուսափելու և դեմքը թաքցնելու նպատակով:
Հոնկոնգի վարչակազմի ղեկավար Քերի Լամի խոսքով՝ այդ որոշման նպատակը քաղաքում բռնությունները կանխելն է: Առայժմ, սակայն, հստակ չէ, թե ինչպես են իշխանությունները հետևելու արգելքը կյանքի կոչելուն, քանի որ Հոնկոնգի բնակիչները դիմակներ են կրում օդի աղտոտվածությունից, վարակներից և բակտերիաներից պաշտպանվելու նպատակով:
Արգելքը խախտելու համար նախատեսված է խիստ պատիժ՝ մինչև մեկ տարվա ազատազրկում:

















































