Հնդկաստանում գողացել են Մահաթմա Գանդիի մասունքները
Անհայտ անձինք գողացել են Մահաթմա Գանդիի մասունքները, որոնք պահվում էին Մադհյա-Պրադեշ նահանգում գտնվում հուշակոթողային համալիրում՝ Կենտրոնական Հնդկաստանում։ Այս մասին հայտնում է BBC-ն, հավելելով, որ դեպքը տեղի է ունեցել Գանդիի հիմնադրած շարժման 150-ամյակի հոբելյանական միջոցառումների մեկնարկի օրը։ Համալիրի հսկիչի փոխանցման համաձայն, գողերը վնասել են նաեւ Գանդիի դիմանկարով ցուցապաստառը, վերջինս վրա գրելով «դավաճան» բառը։ BBC-ն պարզաբանել է, որ որոշ հնդիկ ազգայնականներ Գանդիին համարում են որպես դավաճան այն բանի համար, որ վերջինս աջակցել է հինդուսների եւ մահմեդականների խաղաղ գոյակցության գաղափարաին։

















































