Նախկին կին սենատորը փոխել է բանտից
Կոլումբիացի նախկին սենատոր Աիդա Մերլանոն փախել է բանտից, բժշկի այցելության ժամանակ։ Այս մասին հայտնում է այդ երկրի քրեակատարողական ծառայությունը։ Փախուստն իրականացվել է այն ժամանակ, երբ կնոջը տեղափոխել են բանտից հիվանդանոց՝ ատամնաբուժարան այցելելու համար։ Ներկայումս քննություն է իրականացվում դեպքի առնչությամբ։ Այս մասին հայտնում է El Tiempo-ն։ Նշենք, որ նախկին սենատորն իր պատիժը կրում էր «Էլ-Բուեն Պաստոր» բանտում։

















































