2020 թվականի սեպտեմբերից Ուկրաինայի բոլոր ռուսալեզու դպրոցները կանցնեն ուկրաիներենով ուսուցման
Ուկրաինայի կրթության և գիտության նախարար Աննա Նովոսադը երկրի «Պրյամիյ» հեռուստաալիքի եթերում հայտարարել է 2020 թվականի սեպտեմբերից Ուկրաինայում գործող բոլոր ռուսալեզու դպրոցների` ուկրաիներենի անցնելու մասին, գրում է gordonua.com-ը:
Նախարարը նաև նշել է, որ 2023 թվականի սեպտեմբերից Եվրամիության երկրներից ազգային փոքրամասնությունների լեզուներով դասավանդվող դպրոցներում բոլոր առարկաները կլինեն ուկրաիներենով: Այնուամենայնիվ, նշված դպրոցներում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները մայրենի լեզուն կամ սեփական երկրի գրականությունն ուսումնասիրելու հնարավորություն կունենան:
Ավելի վաղ նախարարն առաջարկել էր բացառել դպրոցական դասագրքերում Ռուսաստանի հետ բարիդրացիական հարաբերությունների մասին հիշատակող որևէ արտահայտություն:

















































