Վառելափայտի սպառողները՝ լուրջ խնդրի առաջ. նախորդ տարվա 28 հազար դրամի փոխարեն, այս տարի 1 խմ փայտը վաճառվում է 37- 40 հազ. դրամով
«Ժողովուրդը» գրում է. «Ինչպես հայտնի է, մեր հայրենակիցների մեծ մասը նախընտրում է ձմեռը դիմավորել նախապես գնված վառելափայտով, քանի որ բնակարանները գազով և էլեկտրաէներգիայով ջեռուցելը թանկ հաճույք է:
Թերևս հաշվի են առնում նաև այն հեռանկարն ու լուրերը, որոնց համաձայն՝ առաջիկայում բնակչության համար գազը թանկանալու է: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այս օրերին լուրջ խնդրի առաջ են կանգնել վառելափայտի սպառողները:
Բանն այն է, որ մարդիկ եթե անցած տարվա այս ժամանակահատվածում 1 խմ փայտը գնել են 28 հազար դրամով, ապա հիմա վառելափայտ վաճառողները խորանարդ մետրի համար 37- 40 հազ. դրամ են պահանջում:
Նկատենք, որ ոչ ոք չի վերահսկում վառելափայտի շուկան ու գները: Այս ամենի արդյունքում սոցիալապես անապահով խավին մնում է հաշվարկել, թե որ տարբերակն է առավել ձեռնտու՝ փայտը, գազը, թե էլետրաէներգիան, կամ էլ առողջության հաշվին տնտեսելը»,-գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ. Կալլաս
Ըստ սոցհարցման՝ Զելենսկին ընտրությունների երկրորդ փուլում կպարտվեր Զալուժնիին