Գիտնականները պարզել են, թե ինչու են մարդիկ կրծում գրիչներն ու մատներով թմբկահարում սեղանին
Մարդու անօգուտ, թվում է, թե ոչ ակամա շարժումները մտավոր աշխատանքի ժամանակ իրականում կարեւոր դեր են խաղում, գրում է Life-ը՝ հղում կատարելով Nature Neuroscience-ին։
Տեղեկացվում է, որ դրանք ակտիվացնում են ուղեղի բջիջները եւ դրանով իսկ օգնում մարդուն լուծել առաջադրված խնդիրը։
Պարբերականի տվյալներով՝ ամերիկացի գիտնականները ստուգել են իրենց տեսությունը մկների վրա փորձարկման ընթացքում եւ պարզել, որ նրանք իրենց ճիշտ նույն կերպ են պահում։ Կենդանիներին վարժեցրել են հետեւել լուսային եւ ձայնային ազդանշաններին եւ «նշել», թե որտեղից են դրանք գալիս։ Կրծողները պետք է մոտենային պատի անհրաժեշտ մասին, որտեղից գալիս էր աղմուկը կամ երեւում լույսն ու լիզել այն։ Հետազոտողներն ուսումնասիրել են, թե ինչպես են մկները կենտրոնացած հետեւում ազդանշաններին, եւ նկատել են, որ նրանք միեւնույն ժամանակ շարժել են բեղիկներն ու թաթիկները։
Փորձարկվող կենդանիների ուղեղի աշխատանքի մոնիթորինգը ցույց է տվել, որ շնորհիվ այդ նյարդային շարժումների ուժեղացել է գլխուղեղի կեղեւի նեյրոնների ակտիվությունը։ Հետազոտության հեղինակները ենթադրում են, որ դա օգնում է մտավոր գործընթացին, ընդ որում՝ ոչ միայն մկների, այլեւ մարդկանց մոտ։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Բերնարդու Սիլվան «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ»
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ