Երեւանի քաղաքապետարանը գերթանկարժեք նստարաններ ու աղբամաններ է գնել
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․
«Երեւանի քաղաքապետարանը գերթանկարժեք նստարաններ ու աղբամաններ է գնել: «Ժողովուրդ» օրաթերթը պարզել է, որ այս գործում քաղաքապետարանը «Նիկոլ Դուման» առեւտրային կազմակերպության հետ է համագործակցում:
Օրինակ` օգոստոսի 20-ին 82 մլն 200 հազար դրամի պայմանագիր են կնքել այդ կազմակերպության հետ, ձեռք են բերել 500 հատ «Երեւան» փայտե եւ թուջե ձուլվածքով նստարան, որի մեկ հատը 164 հազար 400 դրամ է արժեցել: Նախկինում էլ, ի դեպ, Երեւանի քաղաքային իշխանությունները աղբամաններն են ձեռք բերել նույն «Նիկոլ Դուման»-ից հատը 78 հազար դրամով:
«Ժողովուրդ» օրաթերթը ճշտել է` «Նիկոլ Դուման»-ի հիմնադիրներն են քաղաքաշինության նախկին փոխնախարար Կառլեն Գեւորգյանը ՀՅԴ-ից, քաղաքաշինության նախկին նախարար, ԲՀԿ-ական գործող պատգամավոր Վարդան Վարդանյանը եւ նրանց ընկերը` Արսեն Հայրապետյանը:
Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անդրադառնալով այս գործարքին, ասել է, թե գնման այդ գործընթացում խնդրահարույց դրույթներ կան, եւ պարզաբանում է պահանջել քաղաքային իշխանությունից, սակայն դեռ պատասխան չի ստացել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ. Կալլաս
Ըստ սոցհարցման՝ Զելենսկին ընտրությունների երկրորդ փուլում կպարտվեր Զալուժնիին