Թուրքիան Facebook-ին տուգանել է 282 հազար դոլարի չափով
Թուրքիայի իշխանություններն անձնական ինֆորմացիայի պաշտպանության մասին օրենքի խախտման համար Facebook ընկերությանը տուգանել են 282 հազար դոլարի (1,6 մլն թուրքական լիրա) չափով, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Օրենքի խախտման զոհ է դարձել Թուրքիայում սոցցանցի 280 հազար օգտատեր: Արտահոսքն անդրադարձել է նրանց անձնական ինֆորմացիային, ներառյալ նրանց անուններին, ծննդյան ամսաթվերին, տեղանքին եւ այն:
Նշվում է, որ 202 հազար դոլարի չափով տուգանքը սահմանվել է ինֆորմացիայի պաշտպանության պարտավորությունները չկատարելու համար: Եվս 80 հազար դոլար նրա համար, որ ընկերությունը չի տեղեկացրել տեղի ունեցածի մասին:
2018-ին The New York Times-ը հայտնել էր, որ Cambridge Analytica ընկերությունը հասանելիություն է ստացել համացանցի միլիոնավոր օգտատերերի տվյալներին՝ առանց նրանց թույլտվության: Օգտատերերի տվյալները հավաքվել էին քաղաքական գովազդային արշավ անցկացնելու համար: Այդ կապակցությամբ Facebook-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը բացատրություն է տվել ԱՄՆ Կոնգրեսում՝ հավաստիացնելով, որ սոցցանցը հետագայում ավելի խնամքով կվերաբերվի անձնական ինֆորմացիային: 2019-ի հուլիսի վերջին Դաշնային առեւտրային հանձնաժողովը ընկերությանը տուգանել էր 5 մլրդ դոլարի չափով:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան