Շախմատիստը սպանել է մրցակցին՝ պարտվելու պատճառով
Ուկրաինայի Լվով քաղաքի երեսուներեքամյա բնակիչը, ով նաեւ հայտնի է որպես շախմատի սիրահար, սպանել է իր շախմատային հակառակորդ թոշակառուին՝ նրանից շախմատային պարտիայում պարտություն կրելու հետեւանքով։ Այս մասին հայտնում է TCH-ը։ Ըստ ոստիկանության տվյալների, տղամարդը եկել է հյուր իր տարեց մրցակցին եւ նրանք շախմատ են խաղացել։ Երիտասարդը պարտվելուց հետո կոնֆլիկտ է սարքել 82-ամյա թոշակառուի հետ, որի ընթացքում էլ վերցրել է մուրճն ու հարվածել թոշակառուի գլխին։ Ներկայումս իրավապահները պարզում են դեպքի մանրամասները։

















































