Փոխհրաձգություն բարձրաստիճան պաշտոնյաների միջեւ
Աֆղանստանի Բագլան նահանգում փոխհրաձգություն է տեղի ունեցել նահանգային խորհրդի նախագահի տեղակալի և Պուլի-Հումրի քաղաքի ոստիկանապետի միջև, հայտնել է Աֆղանստանի ՆԳՆ մամուլի ծառայությունը, հաղորդում է Interfax-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ փոխհրաձգության հետևանքով ոստիկանապետի եղբայրը զոհվել է, իսկ երկու պաշտոնյաները վիրավորվել են:
Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 2-ին, տեղի ժամանակով, 18: 30-ին:
Ներքին գործերի նախարարությունը միջադեպը հետաքննելու նպատակով հատուկ հանձնաժողով է ստեղծել և գործուղել Բագլան: Հանձնաժողովը ղեկավարում է Ներքին գործերի փոխնախարարներից մեկը:

















































