«Օֆշորների թագավորը» նաեւ պարտապան է
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․
« «Օֆշորների թագավորը», պարզվում է, նաեւ պարտապան է: ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին պատկանող «Կեչառիս Հոթել» ընկերության դեմ, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, դատական հայց են ներկայացրել` հարկադիր սնանկ ճանաչելու պահանջով:
«Ժողովուրդ» օրաթերթը պարզել է, որ հոկտեմբերի 1-ին Սնանկության դատարան դիմած Գագիկ Բադալյանին «Կեչառիս Հոթելը» խոշոր պարտք ունի` 25 միլիոն դրամ:
Մեզ հայտնի է դարձել, որ նույն հոթելից գումար բռնագանձելու պահանջով այս տարի հայց են ներկայացրել նաեւ «Հիքսոս» եւ «Սօս Սիսթեմս» ընկերությունները: Վերջինն ավելի ուշ հայցից հրաժարվել է, առաջինի գործով քննությունը շարունակվում է:
«Պանամայի տիրակալ» արդարադատության գեներալ Պողոսյանի քրեական գործի վերաբացումից հետո, հիշեցնենք, նրան պատկանող ընկերություններն ավելի ցայտուն հայտնվեցին իրավապահների խոշորացույցի տակ:
Մենք տեղեկացրել ենք, որ նրա «Քեթրին Գրուպ» ընկերությունն էլ դեռեւս մարտին է սնանկ ճանաչվել: Իսկ Միհրան Պողոսյանը հետախուզման հետեւանքով փախուստի մեջ է եւ գտնվում է ՌԴ-ում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ. Կալլաս
Ըստ սոցհարցման՝ Զելենսկին ընտրությունների երկրորդ փուլում կպարտվեր Զալուժնիին