ԵՄ անդամ երկրներում անկանոն կարգավիճակ ունեցող ՀՀ քաղաքացիներին հեռացնելու որոշում է կայացվել
«Ժողովուրդը» գրում է. «Հայաստանի միգրացիոն ծառայության տվյալներով՝ մեր երկիրն այլևս դասվում է ապահով երկրների շարքում, ուստի Հայաստանից գնացած միգրանտներից ստացվող ապաստան հայցելու դիմումների գերակշռող մասը հիմա մերժվում է:
Եվրամիության անդամ երկրներում անկանոն կարգավիճակ ունեցող ՀՀ քաղաքացիների թվաքանակը, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, վերջին շրջանում զգալիորեն ավելացել է: Նրանց վերաբերյալ նաև ԵՄ տարածքը լքելու պաշտոնական որոշում է կայացվել, ինչն էլ կհանգեցնի առաջիկայում նրանց ինտենսիվ վերադարձին:
Պարզվում է, որ 2017 թվականի ընթացքում 5350 ՀՀ քաղաքացիների՝ Հայաստան վերադարձնելու վերաբերյալ որոշում է կայացվել, սակայն նրանցից փաստացի վերադարձել է ընդամենը 1470-ը անձ: Անցած տարվա ընթացքում 4135 ՀՀ քաղաքացիներ պետք է վերադառնային իրենց ծագման երկիր, որոնցից փաստացի վերադարձել է ընդամենը 2030 անձ: Ընդհանուր առմամբ, 2009-2018 թթ. ընթացքում ԵՄ անդամ պետություններում ընդունվել է 46 հազար 945 ՀՀ քաղաքացիների վերադարձնելու մասին որոշում»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ֆրանսիայում կրկին չափազանց շոգ եղանակ կհաստատվի
Ըստ սոցհարցման՝ Զելենսկին ընտրությունների երկրորդ փուլում կպարտվեր Զալուժնիին
ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ. Կալլաս