Նյու Յորքի բնակիչներին կպատժեն խոշոր տուգանքով «ապօրինի միգրանտ» բառակապակցության պատճառով
Նյու Յորքի իշխանությունները արգելք են սահմանել՝ ուղղված խտրականության դեմ պայքարին, որով ԱՄՆ քաղաքացիություն չունեցող քաղաքացիներին առնչվող «ապօրինի միգրանտ» բառակապակցության գործածումը կպատժվի տուգանքով, հայտնում է CNN-ն:
Հայտի է դարձել, որ արգելքը խախտողներին սպառնում է մինչեւ 250 հազար դոլար տուգանք:
Հաղորդվում է, որ այս միջոցառումը կտարածվի հասարակական վայրերի աշխատողների, գործատուների, ինչպես նաեւ բնակարանների վարձույթով զբաղվողների վրա:
Նորամուծության համաձայն՝ մարդկանց չի կարելի արգելել շփվել մայրենի լեզվով:
Դրանից բացի, արգելվում է քաղաքացիների նշված կարգի դեմ գանգատ ներկայացնել միգրացիոն ծառայություն:

















































