Թուրքիայի արտգործնախարարը Ֆրանսիայի նախագահին անվանել է «կեղտոտ ոտքերով ծուղրուղու կանչող աքլոր»
Թուրքիայի արտգործնախարարը Ֆրանսիայի նախագահին անվանել է «կեղտոտ ոտքերով ծուղրուղու կանչող աքլոր»։ Այդ մասին տեղեկացնում է ադրբեջանական axar.az-ը՝ հղում անելով Թուրքիայի «Անադոլու» պետական լրատվական գործակալությունը: Թուրքիայի արտգործնախարարին զայրացրել է իր երկրում խոսքի ազատության հետ կապված իրավիճակի մասին Ֆրանսիայի նախագահի քննադատական դիտարկումը:
«Քանի՞ փախստական է ընդունել Ֆրանսիան: Փոխարենը Ֆրանսիայի նախագահը Ելիսեյան պալատում հյուրընկալում է PKK-ի սիրիական թեւի ներկայացուցիչներին»- ասել է թուրք դիվանագետը եւ հավելել, որ Ֆրանսիայի նախագահն անցել է թույլատրելի սահմանները եւ նմանվել «կեղտոտ ոտքերով ցեխի մեջ կանգնած ծուղրուղու կանչող աքլորի»:

















































