Դուք այսօր ոչ մեկին չե՞ք հրել. Զելենսկին` մամուլի խոսնակին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ կատակել է: Այս մասին հայտնում է «Известия»-ն:
Սկզբում ԶԼՄ-ների ներկայացուցիչների առաջ ելույթ է ունեցել Ուկրաինայի առաջնորդի մամուլի խոսնակ Յուլյա Մենդելը` շնորհակալություն հայտնելով ներկաներից, ապա խոսքը փոխանցել է Զելենսկուն, որն էլ ելույթն սկսել է կատակով.
«Շնորհակալ եմ: Իսկ Դուք այսօր ոչ մեկին չե՞ք հրել»,- ասել է նա:
Ավելի վաղ համացանցում տեսանյութ էր հայտնվել, որում Մենդելը հրել էր Զելենսկիին հարց ուղղել փորձող լրագրողին: Ավելի ուշ Ուկրաինայի լրագրողների ազգային միությունը մամուլի խոսնակին կոչ էր արել ներողություն խնդրել և վերանայել իր պահվածքը լրագրողների նկատմամբ և նման վարքագիծը պատվաբեր չէր համարել:

















































