Նորաշենում հասարակ վրեժխնդրություն է. ԱԺ ընտրությունների ժամանակ համայնքապետն մարզպետի օգտին չի աշխատել
«Հրապարակը» գրում է. «Արարատի մարզի Նորաշեն համայնքի արդեն նախկին ղեկավար Նորայր Գրիգորյանի և Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի հարաբերությունները լարվել են ԱԺ ընտրությունների հողի վրա, երբ Գրիգորյանը, որի լիազորությունները մարզպետն օրերս դադարեցրեց, աշխատել էր ոչ թե մարզպետի համար, այլ «Իմ քայլից» մեկ ուրիշ թեկնածուի՝ Սերգեյ Ատոմյանի, ով այժմ պատգամավոր է։ Ատոմյանը նորաշենցու թոռ է և մտերիմ է Նորայր Գրիգորյանի հետ։
Այս փաստն Արարատի մարզպետը ծանր է տարել և որոշել, որ ամեն գնով պետք է ազատի գյուղապետին։ Երեկ պատգամավոր Սերգեյ Ատոմյանից հարցրինք՝ ճի՞շտ է, որ իր պատճառով է նախկին գյուղապետը հայտնվել մարզպետի թիրախում։
Պատգամավորն ասաց, որ ոչ միայն ինքն է Նորաշենից լավ ձայներ ստացել, այլև «Իմ քայլի» այլ թեկնածուներ ևս, դիցուք՝ մարզպետը․ «Գուցե իր ձայնն անձամբ ինձ է տվել, բայց դա ի՞նչ կապ ունի․․․»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ֆրանսիայում կրկին չափազանց շոգ եղանակ կհաստատվի
Ըստ սոցհարցման՝ Զելենսկին ընտրությունների երկրորդ փուլում կպարտվեր Զալուժնիին
ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ. Կալլաս