Շուրջ 86 միլիոն դրամ եկամուտ, 200.000 դոլար դրամական միջոց. փոխնախարարի ունեցվածքը
«Փաստը» գրում է. «ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Բագրատ Բադալյանի եկամուտների հանրագումարը 2018 թվականին կազմել է 86 054 006 ՀՀ դրամ:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված տվյալներից:
Հանձնաժողովին ներկայացրած 2018 թ. տարեկան հայտարարագրի համաձայն՝ նշված եկամտից 8 384 000 ՀՀ դրամը և 3 670 006 ՀՀ դրամը գոյացել են աշխատավարձերից:
Վերոնշյալ հանրագումարից 45 000 000 ՀՀ դրամը շահաբաժին է, իսկ 29 000 000 ՀՀ դրամը գոյացել է գույքի վաճառքից:
Բ. Բադալյանը ստացել է նաև 2270 ԱՄՆ դոլար եկամուտ, որը ևս գոյացել է աշխատավարձից:
Բացի վերոնշյալ եկամտից, Բագրատ Բադալյանը ներկայացրել է տվյալներ նաև դրամական միջոցների վերաբերյալ:
Հայտարարատու պաշտոնատար անձի դրամական միջոցը 2018թ. հարկային տարվա սկզբում կազմել է 200 000 ԱՄՆ դոլար, 2018թ. հարկային տարվա վերջում նշված դրամական միջոցը նույն չափով պահպանվել է:
Բագրատ Բադալյանը տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ է նշանակվել 2019 թվականի հունիսի 4-ին, իսկ մինչ այդ զբաղեցնում էր տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալի պաշտոնը»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ֆրանսիայում կրկին չափազանց շոգ եղանակ կհաստատվի
Ըստ սոցհարցման՝ Զելենսկին ընտրությունների երկրորդ փուլում կպարտվեր Զալուժնիին
ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ. Կալլաս