Աննախադեպ ու «օրիգինալ» չարաշահումներ՝ «Հայաստան» հիմնադրամում․ հանցագործության հատկանիշներ կան
«Ժողովուրդ» թերթը գրում է․
«ՀՀ հաշվեքննիչ պալատը հրապարակել է «Հայաստան» համահայկական հիմնադրամում 2018 թվականի օգոստոսի 29-ից մինչեւ 2019 թվականի սեպտեմբերի 30-ը իրականացրած ստուգումների արդյունքները: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ստուգումների արդյունքում հայտնաբերված չարաշահումների չափն է՛լ, տեսակներն է՛լ աննախադեպ են:
«Օրիգինալներից» է, օրինակ, System of a down խմբի համերգի գեներատորային վառելիքի «նկարած» ծախսը: 2015թ.-ի ապրիլի 23-ին կայացած 2,5 ժամանոց համերգի համար ներկայացվել է վառելիքի համար ծախսված այնքան փող, որքան կծախսեին, եթե նույն ռոք խումբը ելույթ ունենար մոտ 89 ժամ: Անապահով ընտանիքների բնակարանների, հիմնանորոգված մանկապարտեզների ու դպրոցների գույքի համար կնքված պայմանագրերով կենցաղային տեխնիկան ձեռք են բերել 23 մլն 609 հազար 100 դրամով, հիմնադրամին վաճառել մոտ 40 մլն դրամով:
«Օրիգինալության» այս ցանկն անծայրածիր է: Հաշվեքննիչ պալատից «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրել են, որ ստուգման ընթացքում կասկածներ են առաջացել, որ հիմնադրամի այս գործարքներում հանցագործության առերեւույթ հատկանիշներ կան»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ֆրանսիայում կրկին չափազանց շոգ եղանակ կհաստատվի
Ըստ սոցհարցման՝ Զելենսկին ընտրությունների երկրորդ փուլում կպարտվեր Զալուժնիին
ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ. Կալլաս