ԵՏՄ բարձրագույն խորհրդի նիստի արդյունքները. ի՞նչ տվեց մեր երկրին. Գազի գնի շուրջ ի՞նչ որոշվեց
«Ժողովուրդ» թերթը գրում է․
«Ի՞նչ տվեց մեր երկրին ԵՏՄ բարձրագույն խորհրդի հերթական նիստը, որ Երեւան էր բերել անդամ բոլոր երկրների ղեկավարներին, եւ որին հրավիրյալներ Իրանի նախագահն ու Սինգապուրի վարչապետը, նաեւ դիտորդ-պետություն Մոլդովայի նախագահը մասնակցեցին:
Աշխարհի լիդերներից այս յոթնյակն, ըստ ամենայնի, դժգոհ չի գնա մեր երկրից: Հասցրեցին թերեւս Երեւանին էլ ծանոթանալ, «Թումո» կենտրոնում լինել, նույնիսկ միասին սելֆիներ անել: Նախագահներ եղան, որ նրանց ավտոշարասյունն էլ Սեւանից հետդարձի ճանապարհին չխուսափեց լրագրողների տեսախցիկից…
Որոշեցին ԵՏՄ Բարձրագույն խորհրդի հաջորդ նիստը Սանկտ Պետերբուրգում անցկացնել: Իսկ երեւանյան նիստում, ինչպես սովորաբար լինում է ԵՏՄ այս հավաքներում, տնտեսական գործակցության բազմաթիվ փաստաթղթեր ստորագրեցին:
ԵՏՄ երկրները Սինգապուրի հետ ազատ առեւտրի համաձայնագիր կնքեցին, Սինգապուրի վարչապետը գոհ մնաց, երկու տարի այդ բանակցությունների մեջ էին: Այս Միության անդամ 5 պետությունները համաձայնության եկան միասնական ֆինանսական շուկայի հայեցակարգի շուրջ: Եւ թերեւս ամենաէականը մեզ համար. ռուսական գազի հնարավոր թանկացման մասին եղա՞ն քննարկումներ, հերքվեցի՞ն համառ լուրերը ռուսական գազի 30-տոկոսից ավելի թանկացման մասին: Հստակ հայտնի է մի բան. բանակցությունները շարունակվում են:
Իսկ Իրանի նախագահ Հասան Ռոհանի-ՀՀ Նիկոլ Փաշինյան հանդիպմանն էլ նախագահ Ռոհանին պատրաստակամություն է հայտնել ընդլայնել գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց ծրագրի ծավալները»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ֆրանսիայում կրկին չափազանց շոգ եղանակ կհաստատվի
Ըստ սոցհարցման՝ Զելենսկին ընտրությունների երկրորդ փուլում կպարտվեր Զալուժնիին
ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ. Կալլաս