Սամարայում հարբած ելույթ ունենալու պատճառով բարձրացած սկանդալը Բիլանի համար միլիոններ է արժեցել
Երգիչ Դիմա Բիլանը Սամարայում միջոցառումների կազմակերպման եւ նվիրատվությունների համար մոտավորապես յոթ մլն ռուբլի է ծախսել, հայտնում է Super-ը։
Նախօրեին Սամարայում անց է կացվել «Ներիր ինձ, Սամարա» համերգը. Բիլանն այդ կերպ ներողություն է խնդրել քաղաքացիներից քաղաքի օրը տեղի ունեցած միջադեպի համար, որից հետո երգիչն իրեն խոսք է տվել՝ այլեւս ալկոհոլ չօգտագործել։
Նա քաղաքին նաեւ մանկական հրապարակ է նվիրել, ինչպես նաեւ մեկ մլն ռուբլի հատկացրել մանկական հիվանդանոցի համար սարքավորումներ գնելու նպատակով։ Երաժիշտը խոստովանել է, որ արդյունքում յոթ մլն ռուբլի է ծախսել։
Համերգի ընթացքում Դիման հանդիսատեսին կարողացել է ուրախացնել ոչ միայն իր ստեղծագործություններով։ Նա բեմից իջել է երկրպագուների մոտ, լուսանկարվել եւ բոլոր ցանկացողներին ստորագրություններ բաժանել։ Սամարայի բնակիչները գնահատել են անցկացված համերգը, ինչի մասին աստղին անմիջապես հայտնել են Instagram-յան էջի միջոցով։

Սեպտեմբերի սկզբին Սամարայում Բիլանի համերգի հանդիսատեսը նրան քննադատել է բեմում «ոչ ադեկվատ» պահվածքի պատճառով։ Արտիստին մեղադրեցին, որ նա տարօրինակ ձայներ էր արտաբերում վոկալի փոխարեն, չէր կարողանում համապատասխանել ֆոնոգրամային, ինչպես նաեւ անպարկեշտ ժեստեր էր ցուցադրում։ Ավելի քան 500 մարդ պետիցիան են ստորագրել՝ արտիստից հանրային կերպով ներողություն պահանջելով։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը