Արտակարգ պատահար Օդեսայի մարզում․ 12-ամյա տղան պատահաբար կրակել է ընկերոջ վրա
Ուկրաինայում 12-ամյա դպրոցական տղան մահացու հրազենային վիրավորում է հացրել ընկերոջը՝ հրացանի անզգուշաբար օգտագործման հետեւանքով։ РЕН հեռուստաընկերության փոխանցմամբ, դեպքը տեղի է ունեցել Օդեսայի մարզի Բելյաեւսկի շրջանում։ Ըստ հաղորդման, դեպքը տեղի է ունեցել պատահական կերպով։ 12-ամյա տղան որոշել է հպարտանալ պապիկի հրացանով, որը վերջինս օգտագործում է որսի գնալուց, սակայն հրացանի հանդեպ անզգույշ վարվելու հետեւանքով այն կրակել է՝ վիրավորելով իրեն հյուր եկած 15-ամյա ընկերոջը, ով տեղում մահացել է՝ կրծքավանդակի շրջանում ստացած վիրավորումից։

















































