Ցեմենտի ներկրման ծավալները շեշտակի ավելացել են. հիմնական խմբաքանակը ներկրվել է Իրանից
«Ժողովուրդը» գրում է․ «Հայաստանը, ունենալով շինարարության բնագավառում անհրաժեշտ ապրանքատեսակներից ցեմենտի գործարաններ, սկսել է այն մեծ քանակությամբ ներկրել: Պաշտոնապես ցեմենտի ներկրման ծավալները այս տարվա առաջին կիսամյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, շեշտակի ավելացել են: Ցեմենտի հիմնական խմբաքանակը ներկրվել է Իրանի Իսլամական Հանրապետությունից:
«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ պետական եկամուտների կոմիտեից տեղեկացավ, որ այս տարվա առաջին կիսամյակում Հայաստան ներկրվել է 144 հազար 463 տոննա ցեմենտ, մինչդեռ անցած տարվա նույն ժամանակահատվածում ներմուծվել է 43 հազար 69 տոննա ցեմենտ: Պաշտոնական փաստաթղթերից մեզ հայտնի դարձավ, որ միայն 144 հազար 437 տոննա ցեմենտը ներկրվել է Իրանից:
Արձանագրենք, որ այս ամենի արդյունքում լուրջ խնդրի առաջ են կանգնել տեղական արտադրողները: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ «Հրազդան» ցեմենտի գործարանն անգամ կրճատումներ է արել:
Նշենք, որ այս տարի խորհրդարանը ընդունեց «Պետական տուրքի մասին» և «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքների նախագծերի փաթեթը: Այս փոփոխությամբ ներմուծվող ցեմենտի համար պետական տուրք է սահմանվում յուրաքանչյուր տոննայի համար 22 հազար դրամ: Ներկրվող ցեմենտի համար տուրքը սահմանվել է ժամանակավոր՝ մեկ տարով, իսկ ներմուծվող կլինկերի համար ոչինչ չի փոխվել, տուրք չի սահմանվում»,-գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ֆրանսիայում կրկին չափազանց շոգ եղանակ կհաստատվի
Ըստ սոցհարցման՝ Զելենսկին ընտրությունների երկրորդ փուլում կպարտվեր Զալուժնիին
ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ. Կալլաս