Նիկոլը չի կարողանում Սասունից ազատվել. ինչն է նրան հետ պահում
«Իրավունք» թերթը գրում է.
«Համաձայն միանգամայն արժանահավատ աղբյուրների, իշխանության վերնախավում թեեւ լրջորեն քննարկվում է Սասուն Միքայլեյանի հարցը, սակայն վերջնական որոշում չկա: Նիկոլը, իհարկե, կցանկանար ցուցադրաբար պատժել Սասունին, մինչեւ իսկ՝ նրանից ազատվել: Եվ պատճառն ամենեւին էլ միայն Վանեցյանի հետ կապված նրա հայտարարությունը չէ:
Բանն այն է, որ Սասունն այս էլ որերորդ անգամ հանդես է գալիս անկախ ֆիգուրայի դիրքերից, որը Նիկոլի համար լուրջ խնդիր է մի քանի առումով:
Նախ,վերնախավում ոմանք պարբերաբար փորձում են կրկնօրինակել Սասունին, այսինքն նրա ցուցադրական անկախությունը դարձել է վարակիչ: Երկրորդ, Վանեցյանի հետ կապված պատմությամբ Սասունը ցույց տվեց, որ անհրաժեշտությանդ եպքում կարող է ուղղակիորեն Նիկոլին էլ դեմ գնալ՝ անկախ դրա հետեւանքներից:
Եվ վերջապես, Նիկոլն արդեն փոշմանել է, որ համաձայնեց ԵԿՄ-ն տալ Սասունին եւ ոչ թե Արամ Զավենիչին: Սասունը մտավախություն է առաջացնում, որ կուլմինացիայի պահերին հարց է, թե ԵԿՄ-ն կենթարկվի՞ Նիկոլի հրամաններին:
Սակայն այս ամենով հանդերձ, Նիկոլը դեռ զգուշանում է գնալ Սասունից ազատվելու ճանապարհով: Սովորական մեթոդներով՝ Սասունի գլխին քրգործ կախելով, նրան վտարելը հերթական մեծ աղմուկը կառաջացնի: Հենց այնպես նրան իշխող կուսակցությունից հեռացնելու դեպքում էլ Սասունն ԱԺ-ում իր փոքրիկ, բայց ամուր խմբով պարզապես կառանձնանա՝ ձեռքին ունենալով նաեւ ԵԿՄ-ն, որտեղ նոր իշխանափոխություն այս պահին անել գործնականում, հնարավոր չէ, քանի որ այնտեղ բացի 1-2 «ականներից», հիմնականում Սասունի կողմնակիցներն են»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ֆրանսիայում կրկին չափազանց շոգ եղանակ կհաստատվի
Ըստ սոցհարցման՝ Զելենսկին ընտրությունների երկրորդ փուլում կպարտվեր Զալուժնիին
ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ. Կալլաս