«Հարգելի՛ ժողովուրդ, չփորձեք դատավորին մոտենալ»․ ինչպե՞ս որոշել՝ որ դատավորին են շատ ճնշել, որին քիչ
«Ժողովուրդ» թերթը գրում է․
«Ո՞ր դատավորին տրամադրել ոստիկանների հսկող խումբ, որին ոչ: Ինչպե՞ս որոշել՝ որ դատավորին են շատ ճնշել, որին քիչ: Հայտնի է, որ Ռոբերտ Քոչարյանի կալանքը փոխելու միջնորդությունը մերժած դատավոր Աննա Դանիբեկյանին հետապնդողները` Նարեկ Մութաֆյանն ու Սարգիս Օհանջանյանը կալանավորվել են:
Ոստիկանությունը, սակայն, ինչպես armlur.am-ն է տեղեկացնում, Դատական դեպարտամենտի դիմումով Դանիբեկյանի անվտանգությունը ապահովելու համար ոստիկանության աշխատակիցներ է տրամադրել:
ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում սա հարցի իրավիճակային լուծում է համարել: Ասել է. «Իշխանությունն է՛լ, ընդդիմադիր ուժերի ղեկավարներն է՛լ պետք է ասեն՝ հարգելի՛ ժողովուրդ, չփորձեք դատավորին մոտենալ` անկախ այն բանից` դատավորի կայացրած ակտը ձեր դուրը եկել է, թե ոչ, չփորձեք մոտենալ մի մետրից ավելի»: Այդ երկու անձը, ըստ Վարդազարյանի, այնքան են մոտեցել դատավորին, որ կարելի է խոսել դատավորի վրա ճնշման եւ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի մասին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ֆրանսիայում կրկին չափազանց շոգ եղանակ կհաստատվի
Ըստ սոցհարցման՝ Զելենսկին ընտրությունների երկրորդ փուլում կպարտվեր Զալուժնիին
ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ. Կալլաս