«Սերժի վախտ» Արմեն Աշոտյանը կանխել է «դասական» Էդմոն Մարուքյանի ցանկությունը
«Իրատես» թերթը գրում է.
«Ասում են, թե բոլոր իշխանությունների «հաճախորդ» Էդմոն Մարուքյանը «Սերժի վախտ» արել է ամեն ինչ, որ Լեհաստան-Հայաստան բարեկամական խումբն ինքը ղեկավարի, խնդրել է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին, սակայն ԱԺ արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը կանխել է «դասականի» ցանկությունը, Բաբլոյանին գլխի գցելով, որ նպատակահարմար չէ արտաքին հստակ ուղղվածություն ունեցող, Հայաստանը ԵԱՏՄ-ից հանելու ջատագով Էդմոն Մարուքյանին նշանակել արմատական հակառուսական քաղաքականություն իրականացնող երկրի հետ բարեկամական խմբի ղեկավար. այն կարող է անսպասելի զարգացումների հիմք դառնալ` Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցում:
«Հաճախորդին» տվել են Մալթայի (նույնպես ԵՄ անդամ երկիր է) բարեկամական խումբը: Օրերս Հ1-ի հյուր Մարուքյանը հիշել էր իր այս «դարդը», բուռն բողոքել նախկիններից. երեւի կարծելով, որ եթե լիներ Լեհաստանի հետ բարեկամական խմբի ղեկավար, ինքը կլիներ «հեղափոխության» առաջնորդը, ոչ թե Նիկոլը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ֆրանսիայում կրկին չափազանց շոգ եղանակ կհաստատվի
Ըստ սոցհարցման՝ Զելենսկին ընտրությունների երկրորդ փուլում կպարտվեր Զալուժնիին
ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ. Կալլաս