Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Քաղաքականություն

Եթե վարչապետին ուղիղ եթերում կարելի է անարգել դատավորներին, ապա ինչո՞ւ հասարակ քաղաքացիները չեն կարող անել

Բարձրագույն դատական խորհուրդն ընտրողաբար է արձագանքել և արձագանքում դատական իշխանության և դատավորների նկատմամբ եղած ոտնձգություններին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը` անդրադառնալով դատավոր Աննա Դանիբեկյանի հետ կապած միջադեպին եւ կալանվորումներին:

«Իսկ ու՞ր մնաց օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքը կամ հետո չասեք, թե չեմ ասել.

Երեկ տեղեկացանք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Նելլի Բաղդասարյանի, բավարարել է Քննչական կոմիտեի միջնորդությունը` դատավոր Աննա Դանիբեկյանի գործով մեղադրյալ Սարգիս Օհանջանյանին կալանավորելու վերաբերյալ: Ավելի վաղ դատավոր Արտուշ Գաբրիելյանը բավարարել է գործով անցնող մյուս մեղադրյալ Նարեկ Մութաֆյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը: Այսպիսով, սեպտեմբերի 27-ին դատավոր Աննա Դանիբեկյանի հետ տեղի ունեցած խայտառակ միջադեպի գործով 2 կալանավորված անձ կա, ովքեր մեղադրվում են արդարադատության իրականացմանը խոչընդոտելու նպատակով դատարանի գործունեությանը միջամտելու մեջ:

Այս կապակցությամբ՝ հարկ է ընդգծել, որ հունիսի 5-ին ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանի նկատմամբ ևս տեղի է ունեցել ոտնձգություն, որի մեղավորները մնացել են բացարձակապես անպատիժ։ Ընդ որում, դեռ հարց է, թե ում նկատմամբ իրականացված ոտնձգությունն է կրել ավելի կոպիտ ու դատապարտելի բնույթ, քանի որ դատավոր Գյուլումյանին հասցվել են անձնական վիրավորանքներ, խոչընդոտվել է նրա տեղաշարժը։

Ընդգծեմ նաև, որ Աննա Դանիբեկյանին դիմող անձը կրկնում է վարչապետ Փաշինյանի խոսքերը «վնգստացող դատավորների» մասին։ Չե՞ք կարծում, որ սա ուղղակի հետևանքն է նրա, որ երկրի ղեկավարի կողմից ոչ պատշաճ բառամթերք է օգտագործվել դատական իշխանության ու դատավորի կերպարի վերաբերյալ։ Եվ նշվածն արդյունավետ կերպով օգտագործվում է արդեն երկրի դատական իշխանության դեմ՝ այն տրամաբանությամբ, որ եթե վարչապետին ուղիղ եթերում կարելի է անարգել դատավորներին, ապա ինչո՞ւ հասարակ քաղաքացիները չեն կարող անել բացարձակապես նույն բանը՝ կոնկրետ դատավորի նկատմամբ։

Այսպիսով ակնհայտ է, որ տեղի ունեցածի սերմերը ցանվել են երկրի ղեկավարի կողմից՝ դատարանները շրջափակելու և գործադիր իխանության ղեկավարին ոչ հարիր հայտարարություններ անելու նախադեպերն ստեղծելով։

Դատավոր Ալեքսանդր Ազարյանի հասցեին ևս տարբեր հանրային հարթակներում հնչեցվել են անհարգալից խոսքեր, իսկ դատավոր Դավիթ Բալայանի նկատմամբ կիրառվել է ֆիզիկական բռնություն՝ թույլ չտալով մուտք գործել իր աշխատավայր՝ դատարան։ Քրեական պատասխանատվության ի՞նչ միջոցներ են կիրառվել այդ արարքների հեղինակների նկատամբ։

Այո, դատավորի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը, սպառնալիքը, վիրավորանքը, առավել ևս բռնությունը պետք է քրեորեն հետապնդվեն, և մենք լիարժեք համաձայն ենք այն մտքին, որ դատավոր Աննա Դանիբեկյանին հետապնդած ու վիրավորած անձը պետք է պատասխան տա իր արարքի համար։ Սակայն փաստն այն է, որ օրենքի առջև հավասարության կարևորագույն սկզբունքն այսպիսով խախտվում է, քանի որ քրեական ներգործության չեն ենթարկվել այլ դատավորների արժանապատվությանն ու այլ իրավունքներին ոտնձգած անձիք։ Եվ այստեղ անզեն աչքով էլ տեսանելի է գործող իշխանությանը «հաճելի» և «անհաճո» լինելու հանգամանքով պայմանավորված ընտրողականությունը։

Ինչ վերաբերվում է Բարձրագույն դատական խորհրդին, ապա այդ այդպես էլ չկայացած մարմինը նույնպես ընտրողաբար է արձագանքել և արձագանքում դատական իշխանության և դատավորների նկատմամբ եղած ոտնձգություններին։

Մյուս կողմից, 1 տարի առաջ նույն հոդվածի 3-րդ մասով (արդարադատության իրականացմանը խոչընդոտելու նպատակով դատարանի գործունեությանը միջամտելը՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով) մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանին և նրան նկատմամբ, ըստ Քննչական կոմիտեի հաղորդագրության, որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։ Ավելին, գործը միացվել է 2008 թվականի մարտի 1-2-ին Երևանում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՔԾ-ում քննվող քրեական գործին, իսկ ավելի ուշ նրան մեղադրանք է առաջադրվել սահմանադրական կարգի տապալմանն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք վերցնելու, հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելու համար։ Սակայն կալանավորման միջնորդությունը դատարանի կողմից մերժվել է։ Մինչդեռ, երեկվա կալանավորումների դեպքերով տուժող կողմը գործող դատավոր է, իսկ մեղադրյալները չունեն իշխանական որևէ լծակ կամ այլ միջոց՝ իրենց նկատմամբ հարուցված քրեական գործի ընթացքին միջամտելու համար, առկա է նաև քրեական օրենսգրքով նախատեսված արարքի կատարման ուղղակի ապացույց հանդիսացող տեսագրությունը։ Այսպիսով ակնհայտ խնդիր է ծագում խափանման միջոցի համաչափության և ընտրողականության մասին։

Պետք է հիշել բոլոր ժամանակների անբեկանելի ճշմարտությունը` անկախ հետապնդվող նպատակի կարևորությունից և արդարացիությունից՝ օգտագործող միջոցներն ու գործիքներն ի վիճակի են ոչնչացնելու արդարության ամբողջ էությունը, եթե դրանք ընտրովի են և չեն կիրառվում բացարձակապես բոլորի նկատմամբ և միօրինակ»,- գրել է նա։