Հովհաննես Իգիթյանը կզրկվի ԵԽԽՎ մանդատից
«Ժողովուրդը» գրում է. ԵԽԽՎ հայկական պատվիրակությունում իշխանական ներկայացուցիչ Հովհաննես Իգիթյանը վերջին անգամ կմասնակցի երկուշաբթի Ստրասբուրգում մեկնարկող նստաշրջանին։ Հիշեցնենք՝ «Ժողովուրդ» օրաթերթը դեռեւս սեպտեմբերի 1-ին է գրել, որ «Իմ քայլը» խմբակցության ներսում եւ ԵԽԽՎ հայկական պատվիրակության կազմում քննարկվում է Հովհաննես Իգիթյանին պատգամավորով փոխարինելու հարցը։
Մեր տեղեկություններով՝ Իգիթյանի դիրքերը պատվիրակությունում երերացին, երբ պատգամավորը հունիսի 24-ին Վեհաժողովում չմասնակցեց Ռուսաստանի պատվիրակության ձայնի իրավունքի վերականգնման քվեարկությանը, եւ լուրեր տարածվեցին, թե նա ուկրաինացի պատգամավորների հետ է քվեարկությանը չմասնակցելու պայմանավորվածություն ունեցել։
Խնդիրն այդ օրերին ռուսական կողմի հետ կարծես հնարավոր եղավ հարթել, բայց, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, վերջին օրերին ՌԴ կողմը հստակ պահանջել է՝ Իգիթյանը պիտի հեռանա։ Պարզաբանել են՝ նրա անկանխատեսելիության պատճառով չեն կարող վստահ լինել, թե հետագայում այդպիսի այլ իրավիճակներում նա ինչ դիրքորոշու կունենա։ Եւ բավականին երկարատեւ քննարկումներից հետո, մեր տեղեկություններով, իշխող թիմում որոշել են Իգիթյանին փոխարինող գտնել, բայց, մեր աղբյուրների փոխանցմամբ, դեռեւս փնտրտուքների մեջ են։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ֆրանսիայում կրկին չափազանց շոգ եղանակ կհաստատվի
Ըստ սոցհարցման՝ Զելենսկին ընտրությունների երկրորդ փուլում կպարտվեր Զալուժնիին
ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ. Կալլաս