Լավրով-Պոմպեո հանդիպումը մեկ ժամից էլ պակաս է տեւել
ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի եւ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի բանակցությունները մեկ ժամից էլ պակաս են տեւել, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Պետքարտուղարը հանդիպումից հետո չի պատասխանել ռուս լրագրողների հարցերին: Նա միայն ժպտացել է եւ ողջունել լրագրողներին:
«Մեկ ուրիշ անգամ»,- ասել է նրան ուղեկցող ամերիկյան պատվիրակության ներկայացուցիչներից մեկը:

















































