Ո՞ւմ քավորն է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը եւ ո՞ւմ սանիկը
«Ժողովուրդ» թերթը գրում է․
«Ո՞ւմ քավորն է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը եւ ո՞ւմ սանիկը: Որ խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքով առաջնորդվելը պրոբլեմ է առաջացնում, վարչապետ Փաշինյանը մեկ անգամ չէ, որ ասել է: Բայց գլխավոր դատախազությունում գործող գլխավոր կապը քավոր-սանիկականն է:
«Ժողովուրդ» օրաթերթը պարզել է` քավոր ու սանիկ են ոչ միայն գլխավոր դատախազն ու զինդատախազը, այլ Դավթյանը դատախազական ապարատում 13-ից ավելի բաձրաստիճանների կա՛մ քավորն է, կա՛մ սանիկը: Արթուր Դավթյանն ինքն էլ համակարգում առկա այս բարեկամությունը չէր հերքել, ասել էր` իր համար պատվաբեր է, ընկերներ ունի, որոնց հետ այդ սուրբ հարաբերությունները կան: Հաստատել էլ էր` Շիրակի ու Արարատի մարզի դատախազների հետ քավոր-սանիկ է:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` դատախազն իր ձեւակերպմամբ այդ «սուրբ» հարաբերություններն ունի նաեւ դատախազության 13-ից ավելի պաշտոնյաների հետ, այդ թվում` Տեղեկատվական տեխնոլոգիաների սպասարկման ապահովման վարչության պետ ու համատեղ նաեւ վարորդ Սարգիս Թարխանյանի, ՀՔԾ մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Արսեն Մարտիրոսյանի հետ…»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ֆրանսիայում կրկին չափազանց շոգ եղանակ կհաստատվի
Ըստ սոցհարցման՝ Զելենսկին ընտրությունների երկրորդ փուլում կպարտվեր Զալուժնիին
ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ. Կալլաս