«ԱՊՀ-ն անհաջողակների ակումբ է». Ուկրաինայի փոխվարչապետ
Ուկրաինայի վարչապետի եվրոպական և եվրատլանտյան ինտեգրման հարցերով տեղակալ Դմիտրիյ Կուլեբան ԱՊՀ-ն՝ Անկախ պետությունների համագործակցությունը, համարում է «անհաջողակների ակումբ»:
«Ես կարծում եմ, որ ԱՊՀ-ն անհաջողակների ակումբ է: Իսկ մեզ պետք է ձգտել «հաջողակների ակումբ»»,- ասել է նա, ում խոսքերը մեջբերում է censor.net.ua-ն:
«ԱՊՀ-ն մարդկանց ակումբ է, որոնք այդպես էլ չկարողացան քաղաքակիրթ ձևով բաժանվել: Իսկ մարդիկ, որոնք անգամ բաժանվելու ունակ չեն, առավել ևս չեն կարող որևէ նոր բան ստեղծել: Այդ իսկ պատճառով անձամբ ինձ համար ԱՊՀ-ն ավարտված պատմություն է»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ փոխվարչապետն ասել էր, որ Ուկրաինային անհրաժեշտ է դուրս գալ Ռուսաստանի շահերի ոլորտից:

















































