«Մի զարմացեք». Սերժ Սարգսյանը խմել է նաեւ իշխանությունների կենացը
«Իրատես» թերթը գրում է.
«Ասում են, թե Անկախության օրվա առթիվ Սերժ Սարգսյանի ուղերձի «դեմն առնելու» համար եղել է իշխանությունների` ամենաբարձր մակարդակով հրահանգը:
Վերջիններիս լրջորեն անհանգստացնում է Սերժ Սարգսյանի վարկանիշի փոփոխությունը. ի տարբերություն հոգեւորականներին ծնկի բերելու իշխանության սպառնալիքի` ՀՀԿ-ականներն ուխտագնացություններ են կազմակերպում դեպի եկեղեցիներ:
Ի դեպ, Լոռու այցի ժամանակ ՀՀԿ-ականների հետ ճաշին մասնակցել է նաեւ Լոռու հոգեւոր առաջնորդ Սեպուհ սրբազանը: Ասում են` Սերժ Սարգսյանը մի քանի կենաց է ասել` նվիրված Հայաստանին, Արցախին, բանակին, ազատամարտիկներին, հերոսներին, այդ թվում` Ռոբերտ Քոչարյանին:
«Ցանկանում եմ` Հայաստանի համար ամեն բան լավ լինի: Հայաստան ասելով` ոչ միայն երկիրը, ժողովրդին նկատի ունեմ, այլեւ օրվա իշխանություններին»,- արձանագրել է նախագահը` խիստ զարմացնելով որոշ հանրապետականների: «Մի զարմացեք,- ասել է Սերժ Սարգսյանը:- Անկախ օրվա իշխանությունների հանդեպ ունեցած մեր վերաբերմունքից, Աստված մի արասցե, եթե մեր երկրի մատը վաղը փուշ մտնի, այս իշխանություններից է կախված` երկիրը կկարողանա՞ այդ ճգնաժամից դուրս գալ, թե՞ ոչ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ֆրանսիայում կրկին չափազանց շոգ եղանակ կհաստատվի
Ըստ սոցհարցման՝ Զելենսկին ընտրությունների երկրորդ փուլում կպարտվեր Զալուժնիին
ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ. Կալլաս