Սասուն Միքայելյանին ոչ վստահելի են համարում. առաջիկայում հրապարակային հայտարարություններ ու քայլեր կլինեն
«Իրատես» թերթը գրում է.
«Այն, որ «Իմ քայլը» խմբակցության աջ ձեռքը չգիտի, թե ինչ է անում ձախը, նորություն չէ։ Օրերս հենց այդ խմբակցության ներկայացուցիչներից մեկը շատ բնորոշ նկարագրեց իրավիճակը. «88 հոգանոց խմբակցությունը բաժանված է 90 մասի»։
Վերջինս այլ հետաքրքիր բացահայտումներ եւս արեց։ Խմբակցության աշխատանքները շատ յուրահատուկ ձեւով են կազմակերպվում, ամեն խումբ խմբակցության սեփական փոքր նիստերն է անցկացնում։ Բոլորին նույն տեղում հավաքելն արդեն Լիլիթ Մակունցի ուժերից վեր է։ Ավելին, նա ձեւական առումով է խմբակցության ղեկավար, քանի որ ոչ մի հարցում միասնական որոշում չի ընդունվում։
Առավել ուշագրավ իրավիճակ է ստեղծվել Սասուն Միքայելյանի շուրջը։ Նա խմբակցությունում համարվում է ոչ վստահելի մարդ, նրա ներկայությամբ շատ հարցեր չեն քննարկվում, իսկ վերջինս էլ լուրջ հակասությունների մեջ է Նիկոլ Փաշինյանի հետ, ինչն առաջիկայում կդրսեւորվի հրապարակային հայտարարություններով եւ քայլերով։
Օրերս արդեն արձանագրվեց «ճեղքում». անդրադառնալով Վանեցյանի ուսադիրներն աղբանոց նետելու վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանը` Սասունն ասել է. «Ոչ ոք նման բան ասելու իրավունք չունի, ես էլ եմ ուսադիր կրել»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ֆրանսիայում կրկին չափազանց շոգ եղանակ կհաստատվի
Ըստ սոցհարցման՝ Զելենսկին ընտրությունների երկրորդ փուլում կպարտվեր Զալուժնիին
ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ. Կալլաս