Ճաշկերույթի համար վաճառվել է 650 տոմս. Ովքեր են հոգացել ողջ ծախսը
«Փաստ» օրաթերթը գրում է.
«Օրերս «Փաստ» թերթն անդրադարձել էր ԱՄՆ-ում գտնվող Նիկոլ Փաշինյանի պատվին տրված մեծ ճաշկերույթին (գալա ընդունելություն)՝ նշելով, որ տոմսերը վաճառվել են 250 դոլարով։ Երեկ մեզ նոր մանրամասներ են հայտնի դարձել այս թեմայով։
Թերթի ամերիկյան աղբյուրի փոխանցմամբ, ճաշկերույթի մասնակցության համար վաճառվել է մոտ 650 տոմս, ինչից կարելի է եզրակացնել, որ տոմսերի վաճառքի հասույթը կազմել է շուրջ 160 000 դոլար։ Ըստ նույն աղբյուրի, ճաշկերույթի ընդհանուր հաշիվը, այսինքն՝ ողջ ծախսը հոգացել են երկու ամերիկահայ մեծահարուստ, որոնց անունը, սակայն, չի նշվում։
Ցավոք, մեզ չհաջողվեց պարզել, թե ինչ նպատակների համար է հավաքվել նշված գումարը եւ ինչի վրա է ծախսվելու»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ֆրանսիայում կրկին չափազանց շոգ եղանակ կհաստատվի
Ըստ սոցհարցման՝ Զելենսկին ընտրությունների երկրորդ փուլում կպարտվեր Զալուժնիին
ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ. Կալլաս