Իշխանություններն անհանգստացած են Մանվել Գրիգորյանի առողջական վիճակով. Սպասում են վարչապետին
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունները Դավիթ Տոնոյանի խոսքից հետո անհանգստացած են Մանվել Գրիգորյանի առողջական վիճակով։ Մանավանդ Հայկ Հարությունյանի դեպքից հետո չեն ուզում եւս մեկ «ինցիդենտ» լինի: «Նաիրի ԲԿ»-ում գտնվող Գրիգորյանին բուժող բժիշկներից հետաքրքրվեցինք նրա առողջականով։ «Գտնվում է 24–ժամյա հսկողության տակ, որ բարդություններ չառաջանան` սրտի կանգ, թոքերի, շնչառական անբավարարություն, երիկամներում ազոտը թույլատրելիից չբարձրանա»:
Գեներալին հերթով խնամում են նրա որդեգրած, զոհված եղբոր որդիները` Արայիկն ու Սամվելը։ Նրանք գրությամբ դիմել են ՔԿՀ եւ խնամելու թույլտվություն ստացել: Իսկ առողջապահության նախարարության ձեւավորած հանձնաժողովը հետազոտությունները կատարել է, սակայն վերջնական եզրակացությունը դեռ չի տալիս՝ սպասում են վարչապետը գա ԱՄՆ-ից, նոր նիստ գումարեն: Մոտ օրերս եզրակացությունը կլինի: Ի դեպ, Մ. Գրիգորյանը հիվանդատեսներ գրեթե չունի. ժամանակ առաջ նրան տեսության է գնացել Արամ Զավենի Սարգսյանը»»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ֆրանսիայում կրկին չափազանց շոգ եղանակ կհաստատվի
Ըստ սոցհարցման՝ Զելենսկին ընտրությունների երկրորդ փուլում կպարտվեր Զալուժնիին
ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ. Կալլաս