ԵՏՄ գագաթաժողովին մնացել է 4 օր, իսկ անորոշությունները դեռեւս շատ են
«Փաստ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ը Երեւանում տեղի կունենա ԵՏՄ հերթական գագաթաժողովը, որին, նախնական տեղեկությունների համաձայն, անդամ երկրների ղեկավարներից բացի կմասնակցեն նաեւ Իրանի նախագահն ու Սինգապուրի վարչապետը։
Ի դեպ, դեռեւս պաշտոնական մակարդակով հստակեցված չէ՝ տեղի կունենա՞ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առանձին հանդիպում, թե՞ ոչ։
Ավելին, մամուլում լուրեր շրջանառվեցին, որ Պուտինը Երեւանում կմնա ընդամենը 1-2 ժամ: Գագաթաժողովին մնացել է ընդամենը 4 օր, իսկ անորոշությունները դեռեւս շատ են:
«Փաստ» թերթը դիմել է Հայաստանում ՌԴ դեսպանատուն՝ ճշտելու շրջանառվող տեղեկություններն ու Վլադիմիր Պուտինի այցի գրաֆիկը:
Դեսպանատնից մեր թղթակցին պատասխանել են, որ «այս պահին որեւէ բան ասել չենք կարող»:
Թերթը կառավարական շրջանակներին մոտ կանգնած աղբյուրից տեղեկացել է նաեւ, որ առանձին հանդիպում չի նախատեսվում նաեւ Իրանի նախագահ Հասան Ռուհանիի հետ։
Այս տեղեկության իսկությունը, ինչպես նաեւ ԻԻՀ նախագահի այցի հետ կապված դետալները ճշտելու համար էլ դիմել ենք Հայաստանում այդ երկրի դեսպանատուն, որտեղից ստացել ենք հետեւյալ պատասխանը.
«Մեծ հավանականությամբ ներկա կգտնվի, իսկ հանդիպումների մասով դեռեւս ոչինչ ասել չենք կարող»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ֆրանսիայում կրկին չափազանց շոգ եղանակ կհաստատվի
Ըստ սոցհարցման՝ Զելենսկին ընտրությունների երկրորդ փուլում կպարտվեր Զալուժնիին
ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ. Կալլաս