Մոդելի անսովոր քայլվածքը զարմացրել է դիտողներին
Maison Margiela նորաձեւության տան տղամարդ մոդելի քայլվածքը հարուցել է դիտողների զարմանքը։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ Մոդել Լեոն Դամը ներկայացրել է «Գարուն 2020» հավաքածուի հերթական կոստյումը Փարիզի Նորաձեւության շաաբթվա ընթացքում։ Դամը հագնված է եղել բարձր կրունկներով ճտքավոր կոշիկներ եւ հավանաբար դրա պատճառով նրա քայլվածքը դարձել է չափազանց տարօրինակ՝ կողքից դիտողի համար։ Ասում են, որ առաջին շարքում գտնվող Vogue-ի գլխավոր խմբագիր Աննա Վինտուրը չի կարողացել զսպել ժպիտն այն դեպքում, երբ նա հայտնի է որպես ցուցադրությունների ժամանակ չափազանց զուսպ կեցվածք ուենցող անձնավորություն։

















































