Ռուսներն ասել են՝ «տանջվեք ինքներդ». Ի՞նչ ճակատագիր է սպասվում «Հարավկովկասյան երկաթուղուն»
«Փաստ» թերթը գրում է.
«Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարարությունը հայտնել է, որ Ռուսաստանի կառավարությունը քննարկում է Հայաստանի երկաթուղային համակարգի` «Հարավկովկասյան երկաթուղու» կառավարումը դադարեցնելու հնարավորությունը:
Այս տեղեկությունը լուրջ անհանգստություններ է առաջացրել Հայաստանում:
Թեմային ակտիվորեն անդրադառնում են նաեւ ռուսաստանյան լրատվամիջոցները՝ նշելով, որ իրավիճակը սրվել է խուզարկումների ու քրեական գործերի պատճառով, որոնք Հայաստանի նոր իշխանությունները իրականացնում են «Հարավկովկասյան երկաթուղիների» դեմ:
Ռուսական ԶԼՄ-ները հայտնում են, որ ՀԿԵ-ն շահութաբեր կազմակերպություն չէ, այլ հակառակը՝ դա մի տեսակ բարեգործական պարտավորություն է, որը ստացվել է «որպես բեռ»:
Ռուս մի շարք փորձագետներ կարծիք են հայտնում, որ այսպիսով ռուսները Հայաստանի իշխանություններին պարզապես ասում են. «Մեզ ձեր երկաթուղին ընդհանրապես պետք չէ, տանջվեք դրա հետ ինքներդ»:
Ի դեպ, խնդիրը բարդանում է նաեւ նրանով, որ առկա ամբողջ շարժակազմը ոչ թե ՀՀ-ինն է, այլ «Ռուսական երկաթուղիներ» ընկերությանը: Ստացվում է, որ մեր իշխանություններն առաջին հերթին պետք է արագ գնորդ գտնեն, որը ոչ միայն կստանձնի հայկական երկաթուղու կառավարումը, այլեւ կգնի ամբողջ այդ շարժակազմը կամ նոր շարժակազմ, ինչն ավելի թանկ կարժենա»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ֆրանսիայում կրկին չափազանց շոգ եղանակ կհաստատվի
Ըստ սոցհարցման՝ Զելենսկին ընտրությունների երկրորդ փուլում կպարտվեր Զալուժնիին
ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ. Կալլաս