Խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքը՝ գործադիր-օրենսդիրում. Ովքեր են նրանք
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքով առաջնորդվելը պրոբլեմ է. սա Նիկոլ Փաշինյանի հայտնի սկզբունքն է: Թեպետ շատ են խոսում հենց վարչապետի եղբորորդու՝ Սիփան Փաշինյանի, ու Աննա Հակոբյանի եղբոր՝ Հրաչյա Հակոբյանի պատգամավորության մասին, բայց «Ժողովուրդ» օրաթերթի խոշորացույցի տակ են հայտնվել նաեւ գործադիր-օրենսդիրում հաստատված էլի շատ այլ խնամի-ծանոթ բարեկամներ:
Ամուսիններ են ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանն ու Պետգույքի կառավարման վարչության պետ Նարեկ Բաբայանը: «Հատ-հատ բոլորի ականջները ծամելու» սպառնալիքով հայտնի Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Նուարդ Վարդանյանը ԱԺ համանուն խմբակցությունից Ծովինար Վարդանյանի քույրն է:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանի ամուսին Դավիթ Կարապետյանը ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի խորհրդականն է: Օրինակները բազմաթիվ են, եւ «Ժողովուրդ» օրաթերթը կշարունակի այս շարքը: Հետեւությունը մեկն է՝ ծանոթով գործի տեղավորելու սկզբունքն ամենեւին էլ չի վերացել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ֆրանսիայում կրկին չափազանց շոգ եղանակ կհաստատվի
Ըստ սոցհարցման՝ Զելենսկին ընտրությունների երկրորդ փուլում կպարտվեր Զալուժնիին
ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ. Կալլաս