Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Հայաստան

Փաշինյան- Վանեցյան անձնական բնույթի կոնֆլիկտը, սրանալով, քաղաքական բնույ է ստանում. Ստեփան Դանիելյան

Բացարձակապես անհասկանալի էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը ԱՄՆ-ում մարդկանց առջև, որոնք Հայաստանի ներքաղաքական կյանքում ներգրավված չեն եւ խոսել Վանեցյան մասին եւ այլն շատ անտեղի է: Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

Ըստ նրա, Նիկոլ Փաշինյանը, գնալով Լոս Անջելես տեղի հայ համայնքի հետ հանդիպմանը, նաեւ իր ելույթում մեսիջներ պետք է ուղղեր Սփյուռքի մյուս համայնքերին. «Ի՞նչ գործ ունի նա այդ ելույթի ժամանակ անդրադառնում է Վանեցյանին, անդրադառնում է պատիժներին, ընդհանրապես անդրադառնում է Հայաստանի ներքաղաքական կյանքին։ Եթե նա Միացյալ նահանգներում ելույթ է ունենում, ապա, իմ կարծիքով, այդ ելույթը պետք է երկու հատված ունենար. լինեին մեսիջներ՝ ուղղված ԱՄՆ-ին եւ արտաքին քաղաքականությանը: Եւ մյուս հատվածը պետք է լիներ՝ առհասարակ ինչպես է տեսնում Հայաստան-սփյուռք հարաբերությունները տվյալ դեպքում Միացյալ նահանգների կոնտեքստում։ Եւ ելույթ ունենալ մարդկանց առաջ, որոնք Հայաստանի ներքաղաքական կյանքում ներգրավված չեն եւ խոսել Վանեցյան մասին եւ այլն, բացարձակ անհասկանալի էր, դա նոնսենս էր, դա անտեղի ելույթ էր»։


Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի եւ Արթուր Վանեցյանի միջեւ առկա հակասություններին՝ Դանիելյանը նշեց, որ դրանք միջանձնային հարաբերությունների արդյունք են առաջին հերթին: «Պատկերացրեք՝ ինչպիսի հրահանգներ է ստացել այդ մարդը, որ ստիպված է եղել հրաժարվել այդ պաշտոնից։ Եւ պատահական չէր, որ նույնը կատարվեց Օսիպյանի հետ, որը նույնպես իր ելույթում սպայի պատվի մասին խոսեց, սպայի ուսադիրների մասին, որից հետո իրեն տարան վարչապետի խորհրդական, այսինքն պատվավոր աքսորի, որ լռի։ Հայաստնաում շատ կարեւոր բան է փոխվել։ Հայաստանում երկար ժամանակ կար ինքնավերարտադրվող իշխանություն, եւ երբ որ իրավապահ մարմինները ստանում էին հրահանգներ՝ օրինական կամ անօրինական, իրենք գիտեին՝ իրենց մեջքին կա իշխանություն։ Սակայն հիմա իրավիճակ է փոխվել։ Կյանքը ցույց տվեց, որ այդ իշխանությունը կարող է փոխվել, եւ այդ ոստիկանները կարող են պատժվել իրենց օրկնական կամ անօրինական արաքների համար։ Եւ պատկերացրեք՝ ոչ ոք վստահ չի՝ մի տարի հետո իշխանություն կփոխվի, թե՝ չի փոխվի։ Եւ իրավապահ մարմինների ներկայացուցիչները արդեն ցանկացած հրամանի մասին մտածում են՝ եթե ես այսօր դա կատարեցի, վաղը ինչ է լինելու, դրա հետեւանքները որոնք են լինելու։ Այդ առումով ես կարծում եմ՝ շատերը արդեն կհրաժարվեն կատարել այդ հրահանգները, եւ մարդիկ այս նոր իրավիճակը այնքան էլ լավ չեն հասկանում։ Ես կարծում եմ, որ սա առաջին անձնական բնույթի կոնֆլիկտ է, եւ այդ անձնական բնույթի կոնֆլիկտը արդեն սրանալով, թեժանալով քաղաքական բնույթ է ստանում»։

Դանելյանի գնահատմամբ՝ Վանեցյանին քաղաքական պերսոնա դարձրեց Նիկոլ Փաշինյանը, քանի որ ԱԱԾ-ի վրա դրվեցին այնպիսի գործառույթներ, որոնք այդ կառույցին չեն վերաբերում եւ ԱԱԾ-ի ղեկավարին դարձրին հրապարակային դեմք։

«Դա մի դեմք է, որը պատժում է նախկիններին հանցագործությունների համար, եւ ինչ-որ Ռոբին Հուդ էր, որը հավաքվածը պետք է բերեր, ժողովրդին բաժաներ։ Եւ այս ժամանակ նույն Նիկոլ Փախինյանին նման կերպար պետք էր իր իշխանությունը ամրապնդելու համար։ Եւ, ըստ էության, Վանեցյանին իրենք սարքեցին քաղաքական դեմք։ Բնականաբար նման մեծ ռեյտինգ ունենալով, պաշտոնաթող լինելով, նույնիսկ իր կամքից անկախ, եթե նա նույնիսկ չցանկանա դառնալ քաղաքական դեմք, իրեն կդարձնեն քաղաքական դեմք՝ անկախ իր կամքից։ Իսկ գուցե այդ դերը իր դուրը գա նաեւ հետագայում»,- նշեց քաղաքագետը։