Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Հայաստան

Արդյունավետ բուժումներ, արագ ապաքինում.Վիրաբույժի խորհուրդները

Ժամանակակից վիրաբուժության մեջ ներկայումս կարևորվում է ոչ միայն բուն վիրահատության արդյունավետությունը, այլև հետվիրահատական արագ ապաքինումը, կոսմետիկ առումով անցանկալի հետևանքներից խուսափելը։ Հենց այսպիսի արդյունքների ապահովման համար էլ ՀՀ ոստիկանության հոսպիտալի վիրաբուժական բաժանմունքի վարիչ Գոռ Գրիգորյանը ակտիվ կիրառում է վիրաբուժության լապարասկոպիկ մեթոդը. «Լապարասկոպիկ վիրահատության առավելությունները ավանդական վիրահատության հանդեպ բազմաթիվ են։ Եթե ավանդական վիրահատության ժամանակ հաճախ պահանջվում են մեծ՝ մոտ 20 սանտիմետրանոց լայնական կտրվածքներ, ապա լապարասկոպիկ վիրահատությունը իրականցվում է մոտ 1 սանտիմետրանոց մուտքերով, և խուսափում կոսմետիկ տեսակետից անցանկալի մեծ սպիերից։ Բացի այդ ի շնորհիվ ցածր տրավմատիկության լապարասկոպիկ վիրահատությունից հետո հիվանդներն ավելի արագ են ապաքինվում, կրճատվում է հիվանդանոցային օրերի քանակը»,- նշում է Գոռ Գրիգորյանն, ով լապարասկոպիկ և բաց վիրահատություններ կատարելու հարուստ փորձ ունի, և հավելում, որ իհարկե պատահում են դեպքեր, երբ առավել նախընտրելի է բաց վիրահատություն իրականացնելը:

Սուր ապենդիցիտ, լեղաքարային հիվանդություն, ստամոքսաղիքային համակարգի հիվանդություններ, խոցեր, նորագոյացություններ, ճողվածքներ, վնասվածքներ, և այլն․ սրանք խնդիրներ են, որոնց հետ ամենօրյա ռեժիմով առնչվում է ընդհանուր վիրաբույժ Գոռ Գրիգորյանը։ «Որովայնի խոռոչի օրգանների բազմաթիվ հիվանդություններ կարելի է բուժել պահպանողական եղանակով, երբեմն ժամանակին համապատասխան մասնագետի դիմելու դեպքում մի քանի հաբը բավական է հիվանդության զարգացումը կանխելու համար»,- նշում է վիրաբույժ Գոռ Գրիգորյանն ու ցավով նկատում, որ մեզանում բավական շատ են ուշացած, բարձիթողի դեպքերը, երբ վիրահատությունն այլևս անխուսափելի է։

Որովայնի խոռոչի օրգանների հիվանդությունները տարբեր ծագում և զարգացման ընթացք ունեն, սակայն դրանցից շատերի համար միավորող ախտանիշ է հանդիսանում ցավը։ «Ցավ որովայնի շրջանում: Սա ազդակ է, որը չի կարելի անտեսել: Որքան շուտ դիմեք վիրաբույժի, այնքան շուտ կախտորոշվի հիվանդությունը և հեշտությամբ կլուծվի խնդիրը»,-նշում է վիրաբույժ Գոռ Գրիգորյանն ու խորհուրդ տալիս չհանդուրժել ցավը՝ հատկապես սուր ցավերը, վերջինիս հայտնվելուն պես անհապաղ դիմել վստահելի վիրաբույժի։

Ցավ որովայնում՝ առավելապես աջ զստային (ստորին) շրջանում, սրտխառնոց, թուլություն, վքնածություն, աջ ոտքի ձգվածություն, այսպիսի ախտանշանները կարող են վկայել սուր ապենդիցիտի (կույր աղու որդանման ելունի բորբոքման) մասին։ Թեև ապենդիցիտի լայն տարածվածությանը, այս խնդրի ճիշտ ախտորոշումը մինչ այժմ էլ դժվարություններ է հարուցում։ Պատճառն այն է, որ նմանատիպ ախտանշաններ կարող են հանդիպել ինչպես սուր ապենդիցիտի, այնպես էլ այլ հիվանդությունների, օրինակ՝ երիկամային խիթի դեպքում։ Սակայն այնուամենայնիվ կան ապենդիցիտի համար տարբերակիչ նշաններ, որոնք չեն վրիպի հմուտ մասնագետի աչքից։ ՀՀ ոստիկանության հոսպիտալի վիրաբուժական բաժանմունքի վարիչ՝ Գոռ Գրիգորյանի խոսքերով՝ գիտականորեն ապացուցված է, որ ապենդիցիտը 70 տոկոս դեպքերում ժամանակի ընթացքում հետ է զարգանում, սակայն առկա է 30 տոկոս հավանականություն, որ հիվանդությունը կզարգանա հանգեցնելով մի շարք բարդությունների: «Ժամանակակից բժշկությունը սպասելու և տարբեր սցենարներին հետևելու տակտիկային կողմնակից չէ: Առավել անվտանգ է ժամանակին կատարել վիրահատությունը և կանխարգելել հիվանդության զարգացումն ու բարդությունների առաջացումը»,- նշում է վիրաբույժ Գոռ Գրիգորյանն, ու հավելում, որ անցյալում են այն ժամանակները, երբ ապենդիքսը վիրահատելու համար մեծ կտրվածք էր արվում, ներկայումս ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում նախապատվությունը տրվում է փոքր կտրվածքներով լապարասկոպիկ վիրահատությանը։

Մեկ այլ լայնորեն տարածված խնդրի՝ լեղաքարային հիվանդության դեպքում, հիվանդությունը երկար ժամանակ կարող է մնալ անախտանիշ։ Առավել հաճախ լեղաքարային հիվանդության ախտանիշները դրսևորվում են լեղային խիթի ձևով։ Սուր ցավային նոպայի առաջացումը պայմանավորված է արդեն առկա քարով լեղապարկի կամ պարկային ծորանի խցանմամբ։ Լեղապարկում քարերի առաջացման պատճառ է լեղապարկի ֆունկցիայի խաթարումը։ Նորմայում սննդի յուրաքանչյուր ընդունումից հետո լեղապարկը պետք է կրճատվի և որոշակի քանակությամբ լեղի արտամղվի տասներկումատնյա աղիք, այդպիսով մասնակցելով մարսողության գործընթացին։ Լեղապարկի ոչ բնականոն գործունեության արդյունքում առաջանում է լեղականգ, որը մյուս նախադրյալների՝ բորբոքման և նյութափոխանակության խանգարումների հետ միասին նպաստավոր պայմաններ է ստեղծում քարերի ձևավորման համար։

Լեղապարկի սուր բորբոքման (խոլեցիստիտի) ժամանակ վիրաբույժ Գոռ Գրիգորյանը բուժումը նախընտրում է սկսել պահպանողական միջոցներով, որի օգնությամբ հիվանդի վիճակը բարելավվում է, մեղմանում է բորբոքային ռեակցիան, ստեղծելով նպաստավոր պայմաններ պլանային վիրահատության համար, որը վիրաբույժ Գոռ Գրիգորյանը հակացուցումների բացակայության պայմաններում նույնպես նախընտրում է կատարել լապարասկոպիկ եղանակով։ Ի դեպ, սխալ է ընդունված այն կարծիքը, որ հեռացվում են միայն լեղապարկի քարերը, բորբոքված լեղապարկը հեռացվում է ամբողջությամբ՝ քարերի հետ միասին:

ՀՀ ոստիկանության հոսպիտալի վիրաբուժական բաժանմունքի վարիչ՝ Գոռ Գրիգորյանի գործունեության մեջ մեծ տեղ են գրավում ճողվածքների վիրահատությունները։ Որովայնի ճողվածքը որովայնի խոռոչի օրգանների արտափքումն է՝ պատված առպատային որովայնամզով։ Որովայնի առաջային պատի վրա կան անատոմիական թույլ տեղեր։ Հենց այդ թույլ տեղերից էլ ներորովայնային ճնշման բարձրացման պարագայում դուրս են գալիս ճողվածքները։ Ճողվածքի առաջացման համար գործարկող կարող են հանդիսանալ այն բոլոր գործոնները, որոնք կտրուկ բարձրացնում են ներորովայնային ճնշումը, օրինակ՝ ծանրություն բարձրացնելը։

Ճողվածքները առավել հաճախ հանդիպում են աճուկային, ազդրային, պորտային և հարպորտային, ինչպես նաև սպիտակ գծի (էպիգաստրալ) ճողվածքները։ «Ճողվածքը տարիներ շարունակ կարող է ոչ մի անհանգստություն չպատճառել հիվանդին, սակայն վերջնական բուժումը վիրահատությունն է»,- նշում է վիրաբույժ Գոռ Գրիգորյանը և հավելում, որ միջամտությունը հետաձգել խորհուրդ չի տրվում, քանի որ այնպիսի բարդության զարգացում, ինչպիսին, օրինակ՝ օղակումն է, կարող է առաջանալ անգամ մեկ ժամվա ընթացքում։ Ճողվածքի տեղակայումից կախված ընտրվում է վիրահատության առավել նպատակահարմար տարբերակը։ Արտաքին ճողվածքի դեպքում, որովայնի առաջային պատին տեղադրվում է ցանց՝ անատոմիական թույլ տեղն ամրացնելու և ճողվածքի հետագա կրկնումից խուսափելու համար։

«Պլանային վիրահատության եղանակը ընտրելուց առաջ երկար զրուցում եմ հիվանդի հետ, քննարկում վիրահատության տարբերակները, նշում առավելություններն ու հնարավոր խնդիրները: Ես հիվանդներիս խորհուրդ եմ տալիս ընտրել բժշկի, որին լիարժեք կվստահեն: Չէ՞ որ դժվար ճանապարհը միայն հուսալի ընկերոջ հետ է հեշտ անցնել», նշում է ՀՀ ոստիկանության հոսպիտալի վիրաբուժական բաժանմունքի վարիչ՝ Գոռ Գրիգորյանն ու խորհուրդ տալիս հետևել առողջությանը, ժամանակին դիմել համապատասխան մասնագետի և չզբաղվել ինքնաբուժմամբ, քանի որ հիվանդությունը, որն այսօր կարելի է բուժել դեղորայքով, վաղը շտապ վիրահատության պատճառ կարող է դառնալ։