Պահակները գիշեր-ցերեկ հսկում են չգործող մանկապարտեզը. տարեկան 3 մլն դրամ՝ աշխատակիցներին վճարելու համար
«Ժողովուրդը» գրում է․ «Պահակները գիշեր-ցերեկ հսկում են Արծվանիստի չգործող մանկապարտեզը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Գեղարքունիքի մարզի՝ 3350 բնակիչ ունեցող գյուղի այդ մանկապարտեզը տարիներ առաջ է լուծարվել, բայց համայնքային բյուջեից շարունակում են փող դուրս գրել՝ ոչ միայն պահակներին, այլ վարիչի հաստիքով «աշխատողին» վճարելու համար:
Մանկապարտեզն անբարեկարգ է եղել՝ անմխիթար շենքային պայմաններով, տանիքը՝ կիսափուլ, շենքի պատերը՝ կիսաքանդ, առանց սանհանգույցի ու ջրամատակարարման: Եւ մարզպետարանը տարիներ առաջ որոշել է այն փակել՝ երեխաների առողջությունը չվտանգելու համար: Ստեղծման օրվանից չնորոգված մանկապարտեզի վերականգնման համար փող չեն գտնում, բայց ինչպես գյուղապետարանի հաշվապահը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հաստատեց, գիշերային-ցերկային պահակներն է՛լ, վարիչն է՛լ աշխատավարձ ստանում են: Դրա համար համայնքային բյուջեից տարեկան 3 մլն դրամ է դուրս գալիս»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ֆրանսիայում կրկին չափազանց շոգ եղանակ կհաստատվի
Ըստ սոցհարցման՝ Զելենսկին ընտրությունների երկրորդ փուլում կպարտվեր Զալուժնիին
ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ. Կալլաս