Ինչպե՞ս ՀՀ հաշվեքննիչ պալատի յուրային ղեկավար ունենալ․ ակտիվ քննարկում «Իմ քայլ»-ում
«Ժողովուրդ» թերթը գրում է․
«Ինչպե՞ս ՀՀ հաշվեքննիչ պալատի յուրային ղեկավար ունենալ: Հարցը վաղուց է իշխանական թիմի քննարկման սեղանին: Եւ այն վճռելու համար, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, երեկ վաղ առավոտյան «Իմ քայլ»-ի պատգամավորները նախ հավաքվել են խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի աշխատասենյակում, ապա ժամեր անց` ՔՊ կենտրոնական գրասենյակում: 2015-ին Վերահսկիչից Հաշվեքննիչ պալատ անցումով, ըստ էության, որեւէ իրավական ակտով չսահմանվեց, որ Վերահսկիչի նախագահը դառնում է Հաշվեքննիչ պալատի նախագահ:
Այս առիթով, պարզվում է, Յոլյանը նամակ է ուղարկել ԱԺ նախագահին, բայց դեռ որեւէ քայլ չի ձեռնարկվել: «Իմ քայլում» հակված են ոչ թե նորից Յոլյանին ընտրել ՀՊ նախագահ, այլ միանգամից փոխել յուրայինով, սակայն հարմար թեկնածու չունեն: Բացի այդ, ՀՊ խորհրդի անդամներից Արա Նռանյանի պաշտոնավարման ժամկետը եւս լրանում է, եւ թերեւս օրենքի բացից օգտվելով էլ` փորձում են խորհրդարանում Պալատի նոր նախագահի ընտրություն կազմակերպել»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ֆրանսիայում կրկին չափազանց շոգ եղանակ կհաստատվի
Ըստ սոցհարցման՝ Զելենսկին ընտրությունների երկրորդ փուլում կպարտվեր Զալուժնիին
ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ. Կալլաս