Ռուսաստանում կինն ամուսնուն ծեծել է գդալով
Ոստիկանությունը պարզում է Իվանովոյի մարզում ընտանեկան կոնֆլիկտի հանգամանքները: Իվանովոյի բնակչուհին ամուսնուն ծեծել է մետաղական գդալով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ոստիկանություն է դիմել 36-ամյա տղամարդը, որը հայտնել է, որ կնոջ հետ ալկոհոլ են խմել եւ վիճել:
«Վեճի ընթացքում 31-ամյա կինը մետաղական գդալով հարվածել է ամուսնու գլխին՝ մարմնական վնաս հասցնելով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

















































