Պուտինը Երեւանում մի քանի ժամ կմնա, Փաշինյանի հետ քննարկման առանցքային հարցը գազի գինն է լինելու
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«ՌԴ նախագահը կժամանի Երեւան: Վլադիմիր Պուտինը Երեւան կգա հոկտեմբերի մեկին, եւ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ մեր երկրի մայրաքաղաքում կմնա մի քանի ժամ: Համենայնդեպս, այս պահի դրությամբ այդպիսի տրամադրվածություն կա ՌԴ-ի կողմից:
ԵՏՄ գագաթնաժողովին ընդառաջ ՀՀ իշխող թիմում, ըստ մեր տեղեկությունների, նախապատրաստական-կազմակերպական աշխատանքները եռում են: Իսկ Փաշինյան-Պուտին քննարկման առանցքային հարցը գազի գինն է լինելու: Դեռեւս սեպտեմբերի 17-ին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Ռուսաստանի իշխանությունները, հնարավոր է, առաջիկայում տհաճ անակնկալներ մատուցեն հայկական կողմին, նրանք մտադիր են գազի գինը բարձրացնել, այս անգամ արդեն նաեւ ՀՀ բնակչության համար. 30 տոկոս է բարձրանալու, ու չի բացառվում թիվը էլի մեծանա:
Ռուսական կողմի հետ քննարկելիք հարցերից է լինելու նաեւ Ռուսական երկաթուղու ապագայի հետ կապված հարցերը, Վերին Լարսում տիրող իրավիճակը: Արդեն մեկ շաբաթ է՝ հազարից ավելի հայկական բեռնատարներ մնացել են այս անցակետում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ֆրանսիայում կրկին չափազանց շոգ եղանակ կհաստատվի
Ըստ սոցհարցման՝ Զելենսկին ընտրությունների երկրորդ փուլում կպարտվեր Զալուժնիին
ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ. Կալլաս