ԱՄՆ-ից վերադառնալուց հետո Փաշինյանը վերստին ցնցելու է կառավարությունը. անցնելու են հատուկ «ռեժիմի»
«Իրատես» թերթը գրում է.
«ԱՄՆ-ից վերադառնալուց հետո Նիկոլ Փաշինյանը վերստին ցնցելու է կառավարությունը, որից կտուժի նաեւ ԱԺ-ն։ Ամուլսարի հարցը վերջնականապես կվճռվի, հանքը շահագործվելու է։ Այս մասին ակնարկեց իր ասուլիսում նաեւ Փաշինյանը. «Շրջակա միջավայրին վնաս են քաղաքակրթության բոլոր դրսեւորումները՝ ներառյալ գրերի գյուտը։ Ի՞նչ եք առաջարկում: Բրոնզե դա՞ր վերադառնանք»:
Այս հարցով պայմանավորված` եւ՛ օրենսդիր, եւ` գործադիր հատվածում կլինեն տուժածներ, սակայն խնդիրը միայն հրաժարականներով ու մանդատ վայր դնելով չի հանգուցալուծվի։
Մեր տեղեկություններով, ոստիկանությունն անցնելու է «հատուկ» ռեժիմի, ուժ եւս կկիրառվի՝ ճնշելու փողոցը։ Այս խնդիրը դրված է ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարի առաջ, որպեսզի կառավարության որոշումից հետո ապահովվի դրա կիրառումը։ Ի դեպ, բաց տեքստով Արման Սարգսյանին Փաշինյանն ասաց, որ աշխատանքի արդյունքով է պայմանավորված նրա հետագա պաշտոնավարումը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ֆրանսիայում կրկին չափազանց շոգ եղանակ կհաստատվի
Ըստ սոցհարցման՝ Զելենսկին ընտրությունների երկրորդ փուլում կպարտվեր Զալուժնիին
ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ. Կալլաս