Վլադիմիր Վարդանյանին խոստացել են ՍԴ նախագահի պաշտոնը. Վահե Գրիգորյանն այլեւս ֆավորիտը չէ
«Իրատես» թերթը գրում է.
«Ասում են, թե ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, որին ժամանակին ՍԴ աշխատակազմի ղեկավար էր նշանակել Հրայր Թովմասյանը եւ ցայս «порядочный» մարդու համբավ ուներ, վերջին շրջանում գերակտիվ պահվածք է որդեգրել Հրայր Թովմասյանին պաշտոնանկ անելու գործում` ցուցանելով, որ Հրայր Թովմասյանը Արամ Օրբելյանի քավորն է (Վարդանյանի քավորն էլ` ՍԴ դատավոր Արամ Դիլանյանն է, իսկ սանիկը` Արարատ Միրզոյանը), որ Հրայր Թովմասյանը ականջալուր չի եղել ՍԴ «նախագահ» Վահե Գրիգորյանի դիմումին, ու որ` Հրայր Թովմասյանին հրաժարական պարտադրելու մասին օրինագիծը ամենաարդար բանն է աշխարհում:
Բանն այն է, որ միջակ իրավաբանի համբավ ունեցող պետաիրավական հանձնաժողովի նախագահին իշխանությունները ոչ թե արդարադատության նախարարի պաշտոնն են խոստացել, այլ հենց ՍԴ նախագահի. «Վահե Գրիգորյանն այլեւս իշխանությունների ֆավորիտը չէ, նա իշխանություններին մի շարք հարցերով «подстава» է արել, իսկ Վ. Վարդանյանը հասկանում է դա»,- ասաց իշխանական մեր աղբյուրը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ֆրանսիայում կրկին չափազանց շոգ եղանակ կհաստատվի
Ըստ սոցհարցման՝ Զելենսկին ընտրությունների երկրորդ փուլում կպարտվեր Զալուժնիին
ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ. Կալլաս