Փաշինյանը հրահանգել է ուսումնասիրել Վանեցյանի դեմ քրգործ բացելու հնարավորությունը
«Փաստ» օրաթերթը գրում է.
«Փաստ» թերթի հավաստի տեղեկություններով, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի երեկվա հարցազրույցից հետո Փաշինյանն էլ ավելի է զայրացել ու անհանգստացել:
Ըստ մեր աղբյուրների, նա հրահանգել է ուսումնասիրել Վանեցյանի դեմ գործ բացելու հնարավորությունները, ինչպես նաեւ հրահանգել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի անդամներին՝ գտնել իրավական միջոցներ ու հասնել նրան, որ Արթուր Վանեցյանն այլեւս չլինի ՀՖՖ նախագահ։
Փաշինյանին հատկապես անհանգստացնում է այն, որ մեր ազգային հավաքականը մեծ շանսեր ունի Լիխտենշտեյնի ու Ֆինլանդիայի հավաքականներին հաղթելու, ըստ այդմ, խմբում երկրորդ հորիզոնականը զբաղեցնելու եւ ԵՎՐՈ-2020-ի եզրափակիչ փուլ դուրս գալու, ինչը, բնականաբար, կհանգեցնի Վանեցյանի առանց այն էլ բարձր վարկանիշի էլ ավելի բարձրացմանը։
Ստեղծված կացությունը հաղթահարելու նպատակով Փաշինյանը նախաձեռնել է հանդիպումների շարք՝ տարբեր քաղաքական ուժերի, քաղաքական գործիչների, գործարարների եւ հասարակական սեկտորի ներկայացուցիչների հետ, որպեսզի կարողանա որոշակի կոնսոլիդացիա ապահովել իր շուրջ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ֆրանսիայում կրկին չափազանց շոգ եղանակ կհաստատվի
Ըստ սոցհարցման՝ Զելենսկին ընտրությունների երկրորդ փուլում կպարտվեր Զալուժնիին
ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ. Կալլաս