Հունվարից գազի գինը սահմանին կարող է դառնալ 205 դոլար
«Հրապարակ» թերթը գրում է.
«Տեղեկություն կա, որ գազի գինը հունվարից կարող է դառնալ 205 դոլար` սահմանի վրա, տեղյա՞կ եք նման քննարկումներից՝ հարցրինք ԱԺ «Իմ քայլի» պատգամավոր Արտակ Մանուկյանին։ «Գիտեք, նախկինում եւս այդպիսի խոսակցություն կար. արդյունքում սահմանում եւ բուն սպառողի համար այդ գներն այլ եղան, ասել է` իմ եւ ձեր համար գազի գնի որոշակի թանկացում չեղավ, արդյունավետ լուծում գտնվեց։
Ըստ մեթոդաբանության եւ էներգետիկայի օրենքի` 6 ամիսը մեկ գազի գինը վերանայվում է։ Անկեղծ ասած` Ձեր նշած թվից տեղյակ չեմ, բայց եթե սահմանին գազի գինը փոփոխվի, դա ավտոմատ բերելու է գազի գնի վերանայման»:
Հնարավոր կլինի՞ այս անգամ եւս սուբսիդավորմամբ հարցը լուծել։ «Դուք խոսում եք դեռեւս չկայացած փաստի մասին. կարող եմ ասել, որ գազի համակարգում արդյունավետության բարձրացման բավականաչափ տեղեր կան, եւ դրա շնորհիվ էր, որ կարողացանք հարցը կարգավորել»: Հարցը հիմնականում կարգավորվեց համակարգում կրճատումների, ՀայՌուսգազարդի շահույթների հաշվին, ոչ թե մոբիլ կառավարման։ «Կարող եք նայել ՀայՌուսգազարդի 2018-ի հաշվետվությունները եւ նկատել, որ տարին խիստ շահութաբեր է եղել։ Մենք, ընդհանուր առմամբ, շահագրգիռ ենք, որ հավասարակշռված մոտեցումներ լինեն այդ հարցում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ֆրանսիայում կրկին չափազանց շոգ եղանակ կհաստատվի
Ըստ սոցհարցման՝ Զելենսկին ընտրությունների երկրորդ փուլում կպարտվեր Զալուժնիին
ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ. Կալլաս