Նոր իշխանության ամենաթույլ օղակը մարզպետներն են
«Փաստը» գրում է. «Իշխանափոխությունից հետո ՀՀ-ում տեղի ունեցող ոլորտային փոփոխությունները ունենում են իրենց կողմնակի ազդեցությունը՝ իրենց բարդ հետևանքներով հանդերձ։
Թերթն իր հրապարակումներում քանիցս անդրադարձել է այն հանգամանքին, որ նորօրյա իշխանության կադրային քաղաքականության ամենաթույլ օղակը մարզպետներն են, որոնք մեծամասամբ չեն կարողանում իրենց տարածքներում տարրական կարգուկանոն ապահովել։
Թերթի զրուցակիցը, որ ՏԻՄ ներկայացուցիչ էր և չցանկացավ ներկայանալ, նշել է, որ հիմնական լարվածությունը պայմանավորված է մարզպետների ամբիցիոզ և մեծամիտ պահվածքով։
Նրանք բոլոր ժողովների ժամանակ պատեհ ու անպատեհ առիթով ներկաներին հասկացնում են, որ իրենք են «ասողը»։
Թերթի զրուցակիցը նշել է նաև, որ անընդհատ օրինակներ են բերում նախորդ իշխանությունների ժամանակներից և ասում, որ «էլ հին ձևերը չեն լինելու»։ Սակայն իրականությունն այն է, որ հաճախ «հին ձևերից» ավելի վատ վիճակներ են լինում, իսկ մարզպետների զգալի մասն ուղղակի չի կարողանում իրավիճակը պահել հսկողության ներքո։
Դե, պարբերաբար տարբեր պատմություններ մեջ ընկնելու մասին արդեն ավելորդ է խոսել: Վայոց ձորի մարզպետի հետ կապված վերջին պատմությունը՝ վառ վկայություն»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ֆրանսիայում կրկին չափազանց շոգ եղանակ կհաստատվի
Ըստ սոցհարցման՝ Զելենսկին ընտրությունների երկրորդ փուլում կպարտվեր Զալուժնիին
ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ. Կալլաս