«20-րդ դարից 21-րդ դար մտնելու» համար Երևանի քաղաքապետարանը ծախսել է 31 մլն դրամ
«168 ժամ» թերթը գրում է.
«Երեւանի քաղաքապետարանն ավագանիների դահլիճի էլեկտրոնային քվեարկության ինտերակտիվ համակարգի համար քաղաքային բյուջեից վճարել է 31 մլն ՀՀ դրամ: Այս մասին 168.am-ի հարցմանն ի պատասխան՝ հայտնեցին քաղաքապետարանի Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Էլեկտրոնային քվեարկության համակարգի գործարկման մասին Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն ավետել էր ավագանու սեպտեմբերի 10-ի նիստի սկզբում: «Քվեարկությունը լինելու է ոչ թե ձեռքով, այլ ընդամենը սեղմելով, անգամ կոճակ չէ, թաչ սքրին է սա: Ավելի առաջ ենք գնացել միանգամից»,- ասել էր Մարությանը։
Համակարգի ձեռքբերման համար քաղաքապետարանը գարնանը մրցույթ էր կազմակերպել։ Մասնակցել էր 2 ընկերություն՝ «Օազիս Կոմպյուտեր» ՍՊԸ-ն եւ «Մելինեթ» ՍՊԸ-ն։ Առավել նվազ գնային առաջարկով՝ հաղթել էր «Օազիս Կոմպյուտերը», որի հետ էլ կնքվել է գնման պայմանագիրը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ֆրանսիայում կրկին չափազանց շոգ եղանակ կհաստատվի
Ըստ սոցհարցման՝ Զելենսկին ընտրությունների երկրորդ փուլում կպարտվեր Զալուժնիին
ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ. Կալլաս